Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ, 29-րդ կետի դ) ենթակետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Լալա Մարտունիկի Սահակյանին պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 2330663/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Աբովյան փողոց թիվ 4 հասցեի խանութին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Աբովյան փողոց 4/27 հասցեն: