Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 11-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 11-Ն


Զեկ. ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի  2-րդմասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 67-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային  մասում կատարել հետևյալ փոփոխությունները

1)     Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> (4111) հոդվածում գրված <<76 000 000 յոթանասունվեց միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<74 550 000 յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր հիսուն հազար>> թվով և բառերով:

2)    Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի  <<Ներկայացուցչական ծախսեր>> (4237) հոդվածում գրված <<3 000 000 երեք միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<2 000 000 երկու միլիոն>>  թվով և բառերով:

3)    Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի <<Շենքերի և շինությունների շինարարություն>> (5112) հոդվածում գրված   <<11 840 000տանմեկ միլիոն ութ հարյուր քառասուն հազար>> թիվը և բառերը փոխարինել << 0 զրո >> թվով և բառերով:

4)    Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի <<Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին>>(4622) հոդվածում գրված <<0 զրո>>  թիվը և բառերը փոխարինել <<11 840 000 տասնմեկ միլիոն ութ հարյուր քառասուն հազար>>  թվով և բառերով:

5)    Աղբահանում բաժնի <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<200 000 երկու հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել    <<408 500 չորս հարյուր ութ հազար հինգ հարյուր>>  թվով և բառերով:

6)   Ճանապարհային տրանսպորտ բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>>(5113) հոդվածում գրված <<14045000 տասնչորս միլիոն քառասունհինգ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<18 000 000 տասնութ միլիոն>> թվով և բառերով:

7)    Փողոցների լուսավորում բաժնի <<Շենքերի և շինությունների շինարարություն>> (5112) հոդվածում գրված <<2 790 000 երկու միլիոն յոթ հարյուր իննսուն հազար >> թիվը և բառերը փոխարինել <<7 790 000 յոթ միլիոն յոթ հարյուր իննսուն հազար>> թվով և բառերով:

8)   Փողոցների լուսավորում բաժնի <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<371 000 երեք հարյուր յոթանասունմեկ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<2 456 000 երկու միլիոն չորս հարյուր հիսունվեց հազար>> թվով և բառերով:

9)   Հանգստի և սպորտի ծառայություններ բաժնի (Մշակութային տներ, ակումբեր, կենտրոններ) բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<39 498 100 երեսունինը միլիոն չորս հարյուր իննսունութ հազար մեկ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<39 648 100 երեսունինը միլիոն վեց հարյուր քառասունութ հազար մեկ հարյուր>> թվով և բառերով: (Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը):

10)Նախադպրոցական կրթություն բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> (5113)  հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառերը փոխարինել <<800 000 ութ հարյուր հազար>> թվով և բառերով (Արթիկի թիվ 1 մակապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը):

11)   <<Պահուստային միջոցներ>>  (4891)հոդվածում գրված <<42 859 900 քառասուներկու միլիոն ութ հարյուր հիսունինը հազար ինը հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<33 111 400 երեսուներեք միլիոն մեկ հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր>>  թվով և բառերով:

      Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 11 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner