Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 15-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մարտի 2021 թվականի N 15-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 4-րդ  բաժնի 12-րդ մասով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի   3-ին կետով և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին        

                                                         ՈՐՈՇՈՒՄ   Է`

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 30-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին>> թիվ 63-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի անդամ Մեսրոպ Վարագյանի   փոխարեն հանձնաժողովում որպես անդամ ընդգրկել Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի գլխավոր մասնագետ-իրավաբան Տաթևիկ Աղաքարյանին:
  2.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018թվականի մարտի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 63-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> թիվ 13-Ա որոշմամբ հաստատված հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանի փոխարեն հանձնաժողովում որպես անդամ ընդգրկել ոստիկանության Արթիկի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնությունների կանխարգելման բաժանմունքի տեսուչ, ոստիկանության կապիտան Լուսինե Կուրղինյանին:

Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 8 անդամներ՝


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԲԶՆՈՒՆԻ ԿՈՐՅՈՒՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner