Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետությանկառավարության 04 հունիսի 2020թվականիթիվ 1023-Նորոշման 1-ի մասի 1-ի, 2-րդ, 3-րդ կետերով, հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 66-Ն որոշման 3-րդ հավելվածի 1-ի մասի 1)-ի կետի ա ենթակետում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները. <<1-ին գոտի 810>> բառերը և թվերը փոխարինել <<11-րդ գոտի 5000>> բառերով և թվերով, <<2-րդ գոտի 528>> բառերը և թվերը փոխարինել <<12-րդ գոտի 3000>> բառերով և թվերով և լրացնել <13-րդ գոտի 2000> բառերը և թվերը, իսկ բ ենթակետում գրված <<1-ին գոտի 5000>> բառերը և թվերը փոխարինել <<11-րդ գոտի 5000>> բառերով և թվերով, <<2-րդ գոտի 4000>> բառերը և թվերը փոխարինել <<12-րդ գոտի 3000>> բառերով և թվերով և լրացնել <<13-րդ գոտի 2000>> բառերը և թվերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |