Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 60-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2021 թվականի N 60-Ա

ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՓՈՂՈՑ 16/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի ղեկավարի 2021թվականի օգոստոսի 12-ի թիվ 217-Ա որոշմամբ, Արթիկ համայնքի Բաղրամյան փողոց 16/3 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում Տաթևիկ Թորոսի Վարդանյանի կողմից ինքնակամ կառուցված  5,5քմ արտաքին մակերեսով  ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական՝ N 18082021-08-0043/:                  
   Գնման նախապատվության իրավունքով ընդհանուր 5,5 քմ մակերեսով առևտրի տաղավարը և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,00186հա մակերեսով  հողամասը ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու գրավոր առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած անձՏաթևիկ Թորոսի Վարդանյանին:

   Արթիկ համայնքի ղեկավարը ինքնակամ կառուցված շինությունը և  դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը ուղղակի վաճառքով  Տաթևիկ Թորոսի Վարդանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը  ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցման:

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1.1 մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արթիկի քաղաքային համայնքի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման)  փաստաթղթերը, հաշվի առնելով, որ տարածքը չի գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին   

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի  Արթիկ համայնքի  Բաղրամյան փողոց 16/3  հասցեում ինքնակամ կառուցված           ընդհանուր 5,5քմ մակերեսով առևտրի տաղավարը և դրանց պահպանման   ու   սպասարկման  համար անհրաժեշտ  0,00186հա մակերեսով  հողամասը ուղղակի վաճառքի ձևով  Տաթևիկ  Թորոսի Վարդանյանին օտարելու Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությանը:

    2.Հողատարածքի  ուղղակի վաճառքով օտարման գին  հաստատել  տվյալ հողամասի կադաստրային  արժեքի  չափով`  1քմ-ի  համար  4442 դրամ, իսկ ինքնակամ շինության 17721 դրամ:

    3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -9

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ

ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner