Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 87
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 9
 
Համար 9Ամսաթիվ 17/03/2014 09:30
Վարող ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՎայրՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 09
Բովանդակություն *

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 09

Հայաստանի Հանրապետության Արթիկի քաղաքապետի մոտ

օպերատիվ հարցերով խորհրդակցության

 

17.03.2014թ. կայացավ Արթիկ համայնքի` օպերատիվ հարցերով խորհրդակցությունը` նախագահությամբ քաղաքապետ Ա.Աբրահամյանի:

 

Օրակարգ`

1. Նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքային հարցերի մասին:

2. ՀՈԱԿ-ների խնդիրների մասին:  

3. Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Կ.Բիչախչյանի ամենշաբաթյա հաշվետվությունը եկամուտների հավաքագրման մասին:

Ընթացիկ հարցեր

           

1-ին հարցի վերաբերյալ`

Քաղաքապետն անդրադարձավ նախորդ նիստին տրված հանձնարարականների կատարմանը:     

Մանսավորապես`

1.1 Քննարկվեցին հարցեր` կապված ծառերի գարնանային էտի իրականացման ընթացքում առաջացած խոչընդոտների հետ :

Քաղաքապետը հանձնարարեց Ա.Թանայանին շարունակել աշխատանքները` միաժամանակ բացատրական աշխատանքներ տանելով բնակչության շրջանում:

1.2 Քննարկվեցին հարցեր` կապված ՀՈԱԿ-ներում քաղաքային սպորտլանդիայի կազմակերպման և անցկացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

Հ.Գասպարյանը տեղեկացրեց, որ միջոցառումների նախապատրաստական աշխատանքներում նախակրթարաններին ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն:

1.3 Քաղաքի սեզոնային բարեկարգման ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ Գ.Ղուլիջօղլյանը նշեց, որ այդ աշխատանքները կասեցվել են  անհրաժեշտ աշխատանքային պարագաների ձեռքբերման մասով` կապված ավագանու նիստի չկայանալու, հետևաբար անհրաժեշտ գումարների տրամադրման մասին որաշման բացակայության  հետ:

2-րդ հարցի վերաբերյալ`

Քաղաքապետը հանձնարարեց Հ.Գասպարյանին կազմել իր պահանջով նախակրթարանների տնօրենների կողմից նախակրթարաններում առկա խնդիրների վերաբերյալ ներկայացված ցանկերի ամփոփ: 

3-րդ հարցի վերաբերյալ`

Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Կ.Բիչախչյանը ներկայացրեց տեղեկատվություն եկամուտների հավաքագրման և ժամկետանց ֆինանսական պարտավորություններ ունեցող անձանց հետ տարված աշխատանքների մասին ` մեկշաբաթյա կտրվածքով: Կ.Բիչախչյանը տեղեկացրեց, որ սեփական եկամուտների հավաքագրման պլանը ներկա դրությամբ կատարված է 120.6-ով, և ներկայացրեց ցուցանիշները թվային արժեքներով: Նա նշեց, որ քաղաքապետարանի իրավաբանին արդեն փոխանցել է ծանուցված, սակայ վճարումներ չկատարած պարտապանների ցանկը:

Քաղաքապետը սահմանեց փոխադրամիջոցների գծով 300 հազար և ավելի պարտքեր ունեցողների հետ աշխատանքների վերջնաժամկետ մինչև 15 ապրիլի:

Քննարկվեցին փոխադրամիջոցների վերաբերյալ Շիրակի մարզպետարանից պահանջված տեղեկատվության ներկայացման հետ կապված հարցեր:

4-րդ հարցի վերաբերյալ`

Քաղաքապետը հանձնարարեց Մ.Կիկոյանին առաջարկություններ ներկայացնել Արթիկի Թիվ 7 ավագ դպրոցում հայ-լիտվական բարեկամության անկյուն ստեղծելու վերաբերյալ:

5-րդ հարցի վերաբերյալ`

Քաղաքապետը հանձնարարեց Մ.Կիկոյանին առաջարկություններ ներկայացնել Արթիկի Թիվ 7 ավագ դպրոցի խնդիրների լուծման համար լիտվական կողմից աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner