Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հունիսի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՄԱՆԹԱՇ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 86-Ա ՈՐՈՇԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հովածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին 2-րդ 3-րդ  մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2022թվականի հունիսի 7-ի թիվ 117-Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.     Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի  Մեծ Մանթաշ համայնքի  ղեկավարի 2021թվականի հոկտեմբերի  26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,06109 հեկտար հողամասի նկատմամբ քաղաքացի Ազատ Երջանիկի Չոբանյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին» թիվ 86-Ա  որոշան նախաբանի 3-րդ տողում «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ  հոդվածի 8-րդ և 12-րդ» արտահայտությունից հետո ավելացնեկ «16-րդ» թիվը և տառերը:

2.    Որոշման մեջ որպես 1-ին կետ ավելացնել հետևյալը. «1. Արթիկ շրջանային խորհրդի գործկոմի 1995թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ  քաղաքացի Ազատ Երջանիկի Չոբանյանին վաճառված բենզալցակայանի և տարածքի ցանկապատի պահպանման և սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-079-0023-0040 կադաստրային ծածկագրով 0,06109 հեկտար հողամասի  նկատմամբ վերականգնել Ազատ Երջանիկի Չոբանյանի անհատույց օգտագործման իրավունքը»:

3.    Որոշման «1.»կետը փոխել  «2.», «2.»  կետը՝ «3.», «3.»կետը՝ «4.»,  «4.» կետը՝  «5.», «5.» կետը փոխել «6.»:

4.    Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում Ազատ Երջանիկի Չոբանյանին օրենքով սահմանված կարգով իրազեկման օրվան հաջորդող օրվանից:         

               


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner