Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 փետրվարի 2021 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հաշվի առնելով, որ Արթիկ համայնքի Գարեգին Նժդեհի փողոց 1/5  հասցեում գտնվող խանութը կառուցվել է Կարեն Լևիկի Ստեփանյանի կողմից և նկատի ունենալով, որ Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Գարեգին Նժդեհի փողոց 1/5 հասցեում գտնվող հողամասում կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական, կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության 731-ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետությանկառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-ն որոշմամբ հաստատված կարգի IV-րդ բաժնի 33-րդ կետով. 

                                                                                                             ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 

   1.Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող 08-002-0138- կադաստրայինծածկագրով 0,000573 համակերեսովհողամասինևամրակայված խանութինտրամադրելՀայաստանիՀանրապետությունՇիրակիմարզ, Արթիկհամայնք,  Գարեգին Նժդեհի փողոց 1/5հասցեն:

   2.Արթիկ համայնքի սեփականություն հանդիսացող Գարեգին Նժդեհի փողոց 1/5  հասցեում գտնվող 0,000573 հա ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված 0,000571հա մակերեսով խանութ գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարել համայնքի սեփականությունը և այն ճանաչել օրինական /կցվում է հողամասի և շինության հատակագիծը/:

   3.Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցի և հողամասինկատմամբսեփականությանիրավունքիգրանցումիցհետո 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու գրավոր առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ Կարեն Լևիկի Ստեփանյանին  /անձնագիր AM 0578471, տրված 23դեկտեմբեր 2011թվականին/: 

  4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան երկամսյա ժամկետում:

    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner