Այսօր: Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 29-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 29-Ա


Զեկ. ՍՈՒՐԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈԻՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ,,ԿԼՈՐԻԿ,, ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 5,08472 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏՈՒՖԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑ 104/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԼՔՎԱԾ ՀԱՆՔԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի ,,Կլորիկ,, սահմանափակ  պատասխանատվությամբ ընկերությանը տնօրեն՝ Տիգրան Ռաֆիկի Պետրոսյանը դիմում է ներկայաց8ել շինաքարի արտադրությունը ընդլայնելու նպատակով 5,08472 հա մակերեսով հողատարածքը, լքված հանքերի տարածքից վարձակալությամբ տրամադրելու մասին և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2001 թվականի N 286 որոշման 44-րդ կետի  ը ենթակետը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին         

                                                                                            ՈՐՈՇՈՒՄ  է՝

     1.Համայնքային սեփականություն հանդիսացող, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից, ,,Կլորիկ՛՛ սահմանափակ  պատասխանատվությամբ ընկերությանը հատկացնել Տուֆագործների փողոց 104/1 հասցեում, 08-002-0251-0119 կադաստրային ծածկագրով (սեփականության վկայական N 17062020-08-0035) գտնվող 5,08472 հա մակերեսով լքված հանքի տարածքը 25 տարի ժամկետով շինաքարի արտադրություն կազմակերպելու համար:

  2. Սահմանել վարձակալական վճար տարեկան 1,0 հա–ի համար 31680 (երեսունմեկ հազար վեց հարյուր ութանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1

(0244)5 20-21, 5 26-04

artik.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner