Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 փետրվարի 2021 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ 1/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱՐԵՆ ԼԵՎԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման  17-րդ կետով, 18-րդ կետի <<բ>> ենթակետով և հաշվի առնելով Կարեն Լևիկի Ստեփանյանի (ծնված 24 մայիսի 1972 թվական) 22 հունվարի 2021 թվականի N 123 դիմումն  

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

 1.Արթիկ համայնքի  Գարեգին Նժդեհի փողոց 1/4 հասցեում գտնվող քաղաքացի Կարեն Լևիկի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-002-0138-կադաստրային ծածկագրով  հողատարածքում ինքնակամ կառուցված 48,44քմ մակերեսով  խանութը ճանաչել օրինական:

2.Ընդունել ի գիտություն, որ

   1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ 

     վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

   2)Շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի  առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

3.Սահմանել, որ սեփականատերը

    1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին  պետք է վճարի  106568  (հարյուր վեց հազար հինգ հարյուր վաթսուն ութ) Հայաստանի  Հանրապետության դրամ օրինականացման վճարը:

     2)իր  միջոցների  հաշվին  պետք  է  վճարի  կառույցի  գույքային  իրավունքների  պետական գրանցման  հետ   կապված վճարներն  ու  տուրքերը:

4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու  դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner