Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վարազդատ Երվանդի Մկրտչյանի (ծնված 27 ապրիլի 1945 թվական) 22 մայիսի 2020 թվականի թիվ 1095 դիմումը:
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Արթիկ քաղաքի Հոկտեմբերյան փողոց 15 հասցեում 08-002-0164- կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,0900 հա, ըստ օրենքի ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է, որը օգտագործում է Վարազդատ Երվանդի Մկրտչյանը: 0,0900 հա մակերեսով հողամասը առկա շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /ըստ օրենքի 17 օգոստոսի 2020 թվականի ժառանգության իրավունքի վկայագիր սեղանամատյան 1978/ և Վարազդատ Երվանդի Մկրտչյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> 912-ն որոշման 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ կետով, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ) ենթակետերով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Արթիկ քաղաքի Հոկտեմբերյան փողոց 15 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Գրիգոր Լուսավորիչ փողոց 15/2:
2.Վերականգնել Վարազդատ Երվանդի Մկրտչյանի հողօգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Գրիգոր Լուսավորիչ փողոց 15/2 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ ժառանգության իրավունքով ձեռք բերված 0,0900 հա մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,0900 հա մակերեսով հողամասի և մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված շենք-շինությունների նկատմամբ:
3.Հողամասում առկա շենք-շինությունները, որոնք կառուցվել են 2001 թվականից հետո ճանաչել ինքնակամ:
4.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման եվ կոմունալ տնտեսության բաժնի պետ` Սուրիկ Տեր-Կարապետյանի վրա:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: