Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 30-ի թիվ 54-Ն որոշմամբ ընդունված կանոնակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` Հաստատել նիստի հետևյալ օրակարգը
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 60-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) բաժնում նախատեսված գումարից հատկացում կատարելու մասին:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 27-ի թիվ 15-Ա որոշման 1-ին կետը ուժը կորցրած ճանաչելու մասին:
|