Այսօր: Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2020թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 27-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 27-Ա


Զեկ. ՍՈՒՐԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ 130ՔՄ. ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԸ «ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ՀԱՄԱՅՆՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»   Հայաստանի Հանրապետոության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 693-րդ հոդվածի 2-րդ մասով  և հիմք ընդունելով Արթիկի համայնքապետարանի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության միջև 2005թվականի հոկտեմբերի 18-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Որոշում է

Տալ համաձայնություն  «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ին  անհատույց օգտագործման  իրավունքով տրամադրված (հիմք՝ վկայական թիվ 1272959, տրված կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 07.11.2005թ.) Արթիկ համայնքի Շինարարների փողոց թիվ 7 հասցեում գտնվող մսուր մանկապարտեզի արևմտյան մասնաշենքի 127.8 քմ. ներքին մակերեսով տարածքը  «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կողմից «Ընտանիք և համայնք» բարեգործական հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով մինչև 2030թվականը հանձնելու վերաբերյալ՝ ընտանիքների և երեխաների աջակցության կենտրոն օգտագործելու նպատակով (համաձայն ներկայացված հատակագծի՝ Հավելված 1)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1

(0244)5 20-21, 5 26-04

artik.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner