Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի հավելվածի 7-րդ կետի 5-րդ մասով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի արևային կայան>>, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Հառիճի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի համայնքային տնտեսության սպասարկում>>, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների կազմակերպման և անցկացման նպատակով 2024 թվականի մարտի 28-ին ժամը 11:00-ին համակարգչի միջոցով պատահականության սկզբունքով ընտրված մրցութային հանձնաժողովի կազմը հետևյալ անձանցից՝
1) Հրայր Կարապետյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ,
2) Հարություն Նալբանդյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի խորհրդական,
3) Արա Սուքիասյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար,
4) Արման Տոնոյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու անդամ,
5) Նաիրա Զուռնաջյան՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի <<Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի հաշվապահ,
2. Նշանակել մրցույթների տեխնիկական սպասարկումը, մրցույթների մասնակիցներին թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը բացատրելու համար հանձնաժողովի քարտուղար՝
Տաթևիկ Չարչյանին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի օգնական:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: