Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հունիսի 2022 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 407-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ 10-ՐԴ ՓՈՂՈՑ 3/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՐՏԱԿ ՀԱՅԿԻ ՄԱՆԱՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետություն օրենքի  37-րդ  հոդվածի  1-ին  մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման  8-րդ կետով, 13-րդ կետի  <<բ>> ենթակետով և հիմք ընդունելով Արտակ Հայկի Մանասյանի (ծնված 1978 թվականիօգոստոսի 17-ին) 2022 թվականի մայիսի 17N 2201 դիմումը և 2022թվականի մայիսի 18-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 20221ZKVHH ծածկագրով տեղեկանքը

                                   ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`   

  1.Ուժը կորցրած ճանաչել Արթիկ համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 31-ի                            <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գյուղ Փոքր Մանթաշ 10-րդ փողոց 3/1 բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Արտակ Հայկի Մանասյանի գույքային իրավունքները վերականգնելու և հողամասում կառուցված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին>>  N 407-Ա որոշումը:

    2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գյուղ Փոքր Մանթաշ10-րդ փողոց 3/1հասցեում գտնվող Արտակ Հայկի Մանասյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-115-0026-0002 կադաստրային ծածկագրով  հողատարածքում ինքնակամ կառուցված 53,2քմ մակերեսով բնակելի տունը և 1,54քմ մակերեսով պատը ճանաչել օրինական: 

  3.Սահմանել, որ սեփականատերը

  1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին  պետք է վճարի 47310 (քառասունյոթ հազար երեք հարյուր տաս) Հայաստանի Հանրապետությանդրամ օրինականացման վճարը:

  2)իր  միջոցների  հաշվին  պետք  է  վճարի  կառույցի  գույքային  իրավունքների  պետական գրանցման  հետ  կապված վճարներն  ու  տուրքերը:

  4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու  դեպքում նշված ինքնակամ կառույցները ենթակա չեն գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

  5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Հայկի Մանասյանի օրենքով սահմանված կարգով իրազեկելու    հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner