Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1ին մասի 28-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով «Արթիկի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Ալա Ասոյանի 2018թվականի նոյեմբերի 20-ի N 2688 զեկուցագիրը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արթիկի գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Կանոնադրության 8-49 կետերը կազմել նոր խմբագրությամբ, 8 և 9 կետերը երկու անգամ կրկնվելու պատճառով:
2. Կանոնադրության 12-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«14. Գրքային ֆոնդը համակարգվում է Microsoft Office Exel» ծրագրով»:
3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր տարվա հաստիքացուցաքը և նախահաշիվը հաստատվում է համայնքի ավագանու կողմից, ուստի կանոնադրությունից հանել 33,34,35,36,37 կետերը, որտեղ հաստիքները նշված են առանձին-առանձին:
4. Կանոնադրությունից հանել 44-րդ կետը, քանի որ 2011թվականի հոկտեմբերից սկսած կազմակերպությունում դրամարկղի վարման գիրք չի գործում:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 12 անդամներ՝ |