Այսօր: Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 37-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 37-Ա


Զեկ. ԱՐՏԱՇԵՍ ԿԱՐԱԽԱՆՅԱՆ

ՄԱՆՎԵԼ ՍԵԿՏՈՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՉՈՒՄԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի ղեկավարը և ավագանու անդամները, համայնքապետարանի և նրա ենթակա հիմնարկների աշխատակիցները, Արթիկի ողջ հանրությունը խորը զայրութով և հիասաթափությամբ են ընդունել Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանի  կատարած չարաշահումների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված բացահայտումների մասին տեղեկատվությունը: Բազմաթիվ քաղաքացիներ պահանջում են Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից, որը նրան տրվել է 2006 թվականի նոյեմբեր ամսին: Արթիկ համայնքի ավագանին իր ձայնն է միացնում Հայաստանի Հանրապետության բոլոր ազնիվ և հայրենասեր մարդկանց ձայնին, դատապարտում է բանակի և զինվորի նկատմամբ ամեն մի ոտնձգություն, միաժամանակ իր զորակցությունն է հայտնում կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարի Հայաստանի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերին:

       Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱրթիկհամայնքիավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է`

1.Երկրապահ Կամավորական Միության վարչությաննախագահ, Ազգայինժողովիպատգամավորգեներալ Մանվել Գրիգորյանին զրկել Արթիկ համայնքի պատվավոր քաղաքացու կոչումից:

2.Արթիկ համայնքի ավագանու 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 15 որոշումը <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Արթիկի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին>>ճանաչել ուժը կորցրած:

       Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 9 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1

(0244)5 20-21, 5 26-04

artik.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner