Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



06 մարտի 2020 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՍԱՆԱՍԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանս, ուսումնասիրելով  Սանասար Ղազարյանի (անձնագիր` AM 0603578,  տրված 18.01.2012թ., 028-ի կողմից, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Արթիկ  Կոմիտաս փողոց, տ 1/1) նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը

Պարզեցի

Սանասար Ղազարյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Բաղրամյան 27/3-29/1 հասցեում  գտնվող հողամասում  բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու համար վերջինիս տրվել է շինարարության թույլտվություն: Սակայն շինության կառուցումը կատարվել շինարարության թույլտվությամբ սահմանված պահանջների խախտումներով: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն շինարարության թույլտվության էական խախտումներով կառուցված շենք, շինությունը կամ այլ կառույցը համարվում է ինքնակամ:

Ելնելով  վերոգրյալից և հաշվի առնելով, որ ինքնակամ շենք, շինություն կառուցելու համար պատասխանատվություն է նախատեսված Հայաստանի Հանրապետության  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ղեկավարվելով  ‹‹Տեղական ինքնակառավարման մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ‹‹Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ գլխի դրույթներով

Որոշում եմ՝

1.     Սանասար Ղազարյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154 հոդվածի 1-ին մասի  համաձայն ենթարկել վարչական պատասխանատվության: Նշանակել տուգանք 200.000 (երկու հարյուր հազար)  դրամի չափով:

2.     Սույն որոշման մասին 3օրյա ժամկետում ճենքով սահմանված կարգով իրազեկել Սանասար Ղազարյանին:

3.    Տուգանքը վճարել սույն որոշումն ստանալուց հետո 15օրյա ժամկետում 900205101216 հաշվեհամարին:

4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:

5.     Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում:

6.    Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner