Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 217
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 15
 
Համար 15Ամսաթիվ 26/05/2014 09:30
Վարող ԱՐՍԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՎայրՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 15
Բովանդակություն *

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N 15

ՀայաստանիՀանրապետությանԱրթիկի քաղաքապետի մոտ

օպերատիվհարցերովխորհրդակցության

 

26.05.2014թ. կայացավԱրթիկհամայնքի` օպերատիվհարցերովխորհրդակցությունը` նախագահությամբքաղաքապետԱ.Աբրահամյանի:

 

Օրակարգ`

1. Նախորդնիստինտրվածհանձնարարականներիկատարման և ընթացիկաշխատանքայինհարցերիմասին:

            2. ՀՈԱԿ-ների տնօրենների առաջարկությունների մասին.

            3. Քաղաքում իրականացվող ապօրինի շին.աշխատանքների մասին.

            4. Ընթացիկ տարում քաղաքի բնակիչների կողմից գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող ջրի մատակարարման և դրա դիմաց վճարի հաշվարկման մասին.

           

1-ինհարցիվերաբերյալ`

Քաղաքապետնանդրադարձավնախորդնիստինտրվածհանձնարարականներիկատարմանը:    

Մանսավորապես`

1.1 Քննարկվեցին քաղաքում սեզոնային բարեկարգման աշխատանքների արդյունքները.

Գ.Ղուլիջօղլյանը ներկայացրեց, որ այն, ինչը նախատեսվել էր, կատարվել է` մի բան էլ ավել: Նա նշեց, որ կենցաղային աղբի խոշոր կուտակումներ քաղաքում չկան: Գ.Ղուլիջօղլյանը տեղեկացրեց նաև, որ սկսվել են սիզամարգերի բարեկարգման աշխատանքները:

Գ.Ղուլիջօղլյանը տեղեկացրեց, որ շինարարություն կատարող առանձին քաղաքացիներ նորից շին.աղբ են կուտակել, և մատնանշեց 2-3 դեպք: Խորհրդակցության մասնակիցները ևս նշեցին շին.աղբի կուտակման վայրեր:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ քաղաքում իրականացվող սեզոնային բարեկարգման աշխատանքների ընթացքում հավաքվել և քաղաքից դուրս է բերվել 35 բեռնատար մեքենա` 275մ3 շին.աղբ: Քաղաքապետը հավելեց, որ համայնքը չի կարող իր բյուջեից ֆինանսավորել առանձին անձանց կոմերցիոն նշանակության շինարարության հետևանքների վերացումը: Քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանին Քաղաքային տնտեսության բաժնի աշխատակիցներին ուղարկել շրջայցերի` անօրինական շին.գործունեության և շին.աղբի կուտակումների բացահայտման նպատակով, ինչպես նաև ներկայացնել զեկուցագրեր դրանց արդյունքների վերաբերյալ: Քաղաքապետը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը կարող է օգնել շին.գործունեություն իրականացնող համաքաղաքացիներին շին.աղբի տեխափոխման հարցում` տեխնիկայի տրամադրման եղանակով` իհարկե նրանց ֆինանսական մասնակցությամբ:

Շարունակելով քաղաքային բարեկարգման թեման` Ա.Ափոյանը տեղեկացրեց, որ քաղաքային աղբավայրը մնում է նույն անընդունելի վիճակում, և առաջարկեց համայնքային ծրագրերի շրջանակներում իրականացվող շին.աշխատանքների ընթացքում ավելացած հողը տեղափոխել աղբավայր` այն օգտագործելով վերջինիս կոնսերվացման համար:

Քաղաքապետը պատասխանեց, որ առաջարկությունն ուսումնասիրության և քննարկման ենթակա է: Քաղաքապետը հանձնարարեց Ա.Վարդանյանին զգուշացնել օպերատորին խնդրի առնչությամբ և համապատասխան կատարողականներն ստորագրել միայն վիճակը կարգավորելու դեպքում:

Քննարկվեցին նաև քաղաքի առանձին հատվածներում աղբամանների ավելացման, դրանց վերանորոգման և այս աշխատանքները կատարողների վերաբերյալ:

 

1.2 Քննարկվեցին հարցեր մայիսի 28-ի և հունիսի 1-ի տոներին նվիրված համաքաղաքայինմիջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ: Քաղաքապետը կրկին անգամ կարևորեց քաղաքային միջոցառումների մասսայականությունը և լուսաբանումը` որպես միջոցառումների պարտադիր բաղադրիչներ: Այս հարցի պատասխանատվությունը քաղաքապետը հանձնարարեց Հ.Գասպարյանին և Ա.Թանայանին:

Քաղաքապետը հանձնարարեց Հ.Գասպարյանին ապահովել Գագարինի անվան այգու պատրաստությունը Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված  համաքաղաքային միջոցառման համար:

 

1.3 Քաղաքապետը տեղեկացավ քաղաքում ապօրինի շին.աշխատանքներ  իրականացվողների նկատմամբ համապատասխան միջոցների ձեռնարկման մասին:

Ա.Խաչատրյանը տեղեկացրեց, որ կազմվել և նրանց են հանձնվել համապատասխան ծանուցումներ:

Քաղաքապետը պահանջեց Ա.Խաչատրյանից պարտադրել ապօրինի շին.աշխատանքներ  իրականացվողներին կա´մ քանդել անօրինական կառույցները, կա´մ համապատասխանեցնել դրանք սահմանված նորմերին: Քաղաքապետը նշեց նաև, որ անհրաժեշտ է բոլոր գործողություններն իրականացնել օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով և չառաջացնել անգործության համար քաղաքապետարանին տուգանքի ենթարկվելու առիթ:

 

1.4 Քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանին պահանջել քաղաքում ջրագծերի վերանորոգում իրականացնող շինարարական կազմակերպությունից համապատասխան փաստաթղթերը:

Քննարկվեցին նաև կոյուղուց արտահոսքի հայտնաբերված հատվածների վերանորոգման հարցեր:

 

2-րդհարցիվերաբերյալ`

Քաղաքապետը տեղեկացրեց, որ մոտ 40 դիմումի հիման վրա թիվ 1 նախակրթարանի վարիչն առաջարկություն է ներկայացնել բացելու ևս մեկ խումբ:

Քաղաքապետը հանձնարարեց Ա.Վարդանյանին հաշվարկել նոր խմբի բացման արժեքը:

Քաղաքապետը հանձնարարեց Հ.Գասպարյանին ուսումնասիրել գեղարվերսի դպրոցի տնօրենի ներկայացրած առաջարկությունները:

 

3-րդհարցիվերաբերյալ`

Քաղաքապետը հանձնարարեց Ա.Խաչատրյանին ուսումնասիրել համայնքի հողային հնարավորությունները և առանձնացնել 10հա ոռոգվող տարածք` անտառային տնտեսության հետ համատեղ ծառատունկ իրականացնելու համար:

 

4-րդհարցիվերաբերյալ`

 

Քննարկվեցին ընթացիկ տարում քաղաքի բնակիչների կողմից գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող ջրի մատակարարման և դրա դիմաց վճարի հաշվարկման  հարցեր:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner