Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 216
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 20-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԼԱԴԻՄԻՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ <<ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ՓԱԿՎԱԾ ՔԱՐՀԱՆՔԻ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ>> ՊԻԼՈՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ  համայնքի ավագանին  

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.     Միացյալ ազգերի կազմակերպության <<Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի>> Հարմարվողականության հիմնադրամի աջակցությամբ իրականացվող <<Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում>> պիլոտային ծրագրի շրջանակներում ստեղծվելիք անտառպուրակի, հանգստի գոտու և պաշտպանիչ անտառաշերտի համար առաջարկել Արթիկ համայնքի հարավ-արևելյան հատվածում գտնվող և համայնքի սեփականություն հանդիսացող հնարավոր առավելագույն 45,0հա տարածքը՝ ըստ կից ներկայացվող քաղաքի գլխավոր հատակագծից հանույթում նշված հատվածը:                          

2.    Ծրագրի իրականացումից հետո յուրաքանչյուր տարվա բյուջեից միջոցներ հատկացնել Արթիկ քաղաքին հանձնված ջրհեղեղների կանխարգելման ենթակառուցվածքների, փակված քարհանքի տարածքում ստեղծված հանգստի գոտու,  անտառպուրակի և ոռոգման համակարգի պահպանությունն ապահովելու նպատակով: Աջակցություն ցուցաբերել ջրհեղեղների ապահովագրության ինդեքսի սխեմայի մշակմանը և հնարավորության դեպքում՝  ներդրմանը:

         Նիստին ներկա ավագանու անդամներ` 9


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner