Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 նոյեմբերի 2021 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 11 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՔԻ ՀԱՋԱԹՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի բնակիչ  Տիգրան Ավետիքի Հաջաթյանի (ծնված 04 սեպտեմբերի 1969 թվական)  22 սեպտեմբերի 2021 թվականի N 2366 դիմումը: 

   Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Իսահակյան  փողոց 3-րդ փակուղի 11 հասցեում            08-002-0056-0012 կադաստրային ծածկագրով  հողամասի մակերեսը փաստացի կազմում է  0,0400 հա (չեն պահպանվել հողհատկացման քաղաքաշինական փաստաթղթերը), որը օգտագործում է Տիգրան Ավետիքի Հաջաթյանը: 0,0400 հա մակերեսով հողամասը առկա  շենք-շինություններով օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց  սեփականության իրավունքով:       

   Հաշվի առնելով, որ Տիգրան Ավետիքի Հաջաթյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի պահպանվել հողհատկացման փաստաթղթերը,  բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը և հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրային կոմիտեի 17/09/2021 թվականի N ԱՏ-17092021-08-1010  էլեկտրոնային շտեմարանի տեղեկանքը՝ ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված  անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով

                                                                                                ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

    1.Արթիկ համայնքի  Իսահակյան  փողոց 3-րդ փակուղի 11 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Իսահակյան  փողոց 3-րդ փակուղի 11:         

    2.Վերականգնել Տիգրան Ավետիքի Հաջաթյանի հողօգտագործման իրավունքը Իսահակյան  փողոց   3-րդ փակուղի 11 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,0400 հա  մակերեսով  հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,0400 հա  մակերեսով հողամասի  և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ: 

    3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ  տնտեսության բաժնի վրա:     

   5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԱՋԱՄՕՂԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner