Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 նոյեմբերի 2021 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 44 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺԵՆՅԱ ԱՐՏԱՇԻ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ժենյա Արտաշի Յուզբաշյանի լիազորված անձ Հայկանուշ Գուրգենի Եղոյանին (ծնված 10 հունիսի 1993 թվականին) 08 ապրիլի 2021 թվականի N 744 դիմումը:

   Արթիկ քաղաքի Իսահակյան փողոց 44  հասցեում գտնվող 08-002-0051-0006 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,07814 հա, որից  0,0760 հա մակերեսով հողամասը Ժենյա Արտաշի Յուզբաշյանի (ծնված 22 հոկտեմբերի 1929 թվականին) սեփականության իրավունքով պատկանող հողամասն է: Օրինական հողամասին կից օգտագործվող 0,00214 հա մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով: 

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, /31 հուլիսի 1984 թվականի տեխնիկական անձնագիր և նոտարական ակտ՝ 05 ապրիլի 2021թվականի իրավունք սահմանող փաստաթղթի պատկանելիությունը հաստատելու մասին որոշում գրանցամատյան N 579/ Ժենյա Արտաշի Յուզբաշյանի բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի  28-րդ կետով, 29-րդ կետի 4-րդ ենթակետով և 53-րդ կետով                                                                    

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

      1.Արթիկ քաղաքի Իսահակյան փողոց 44  հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել  հասցե՝ Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզ,  Արթիկ համայնք, Իսահակյան  փողոց 2-րդ փակուղի  44:

     2.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Իսահակյան  փողոց 2-րդ փակուղի  44 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ժենյա Արտաշի Յուզբաշյանի  հողօգտագործման իրավունքը՝բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 0,0760 հա մակերեսով հողամասին կից 0,00214  հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0,07814 հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

   3.Հողամասի սահմանները որոշվում են Արթիկ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

   4.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ  տնտեսության բաժնի վրա:

   5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացուն օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից: 

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԱՆ ԱՋԱՄՕՂԼՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner