Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 53-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 53-Ն


Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

     1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային  մասում կատարել հետևյալ փոփոխությունները

1)     Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ(այլ դասերի չպատկանող) բաժնի <<Հատուկ նպատակային այլ նյութեր>> (4269) հոդվածում գրված <<100 000  մեկ հարյուր հազար >> թիվը և բառերը փոխարինել <<200 000  երկու հարյուր հազար >> թվով և բառերով:

2)    Աղբահանում բաժնի  <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> (5129) հոդվածում գրված <<350 000  երեք հարյուր հիսուն հազար >> թիվը և բառերը փոխարինել <<1 000 000  մեկ միլիոն >> թվով և բառերով:

3)    Ճանապարհային տրանսպորտ բաժնի 

ա. <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> (5113) հոդվածում գրված                     <<12 821 000  տասներկու միլիոն ութ հարյուր քսանմեկ հազար >> թիվը և բառերը փոխարինել <<12 151 000  տասներկու միլիոն մեկ հարյուր հիսունմեկ հազար >>  թվով և բառերով:

բ.<<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<250 000 երկու հարյուր հիսուն հազար>>  թիվը և բառերը փոխարինել <<270 000 երկու հարյուր յոթանասուն հազար >> թվով և բառերով:

4)    Մշակութային ծառայություններ /գրադարաններ/ բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<19 543 000 տասնինը միլիոն հինգ հարյուր քառասուներեք հազար>> թիվը և բառերը փոխարինել <<20 493 000 քսան միլիոն չորս հարյուր իննսուներեք  հազար>>  թվով և բառերով:

5)    Մշակութային ծառայություններ /մշակութային տներ, ակումբներ, կենտրոններ/ բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<34 775 000 երեսունչորս միլիոն յոթ հարյուր յոթանասունհինգ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<37 725 000 երեսունյոթ միլիոն յոթ հարյուր քսանհինգ  հազար>>  թվով և բառերով: (<<Արթիկի Տիգրան Մանսուրյանի անվան մշակույթի կենտրոն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը` 2 900 000 երկու միլիոն ինը հարյուր հազար դրամ, <<Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը` 50 000 հիսուն հազար դրամ)

6)   Նախադպրոցական դաստիարակություն բաժնի <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված <<125 288 000 մեկ հարյուր քսանհինգ միլիոն երկու հարյուր ութանասունութ հազար>>  թիվը և բառերը փոխարինել <<125 598 000 մեկ հարյուր քսանհինգ միլիոն հինգ հարյուր իննսունութ  հազար>>  թվով և բառերով:

   (<<Արթիկի թիվ 2 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը)

7)    Արտադպրոցական դաստիարակություն բաժնի  <<Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին>> (4511) հոդվածում գրված  <<130 412 000 մեկ հարյուր երեսուն միլիոն չորս հարյուր տասներկու հազար>> թիվը և բառերը փոխարինել <<132 707 000 մեկ հարյուր երեսուներկու միլիոն յոթ հարյուր յոթ հազար>> թվով և բառերով: (<<Արթիկի գեղարվեստի դպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը)

8)   <<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<9 207 900 ինը միլիոն երկու հարյուր յոթ հազար ինը հարյուր>>  թիվը և բառերը փոխարինել <<2 602 900  երկու միլիոն վեց հարյուր երկու հազար ինը հարյուր>>  թվով և բառերով:

      Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 12 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner