Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի թիվ 346-Ն որոշմամբ սահմանված կարգի 2-րդ բաժնի 22-րդ մասով և հիմք ընդունելով Շիրակի մարզպետի 19.08.2019 թվականի N01//06651-2019 գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
Արթիկ համայնքի կապի հանգույցի շենքում (Սվերդլովի 1) տեղադրված մեկ հատ չհաշվառված Ս-40 տիպի շչակը որպես ազդարարման համակարգի սարքավորում և գույքային արժեք հաշվառել Արթիկ համայնքի հաշվեկշռում: |