Այսօր: Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 8-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 8-Ա


Զեկ. ՍՈՒՐԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքապետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից  2020թվականի հունվարի 17-ին նախկին օպերատորի հետ կազմած հանձնման-ընդունման արձանագրությունը,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

                                                                        ՈՐՈՇՈՒՄ  Է՝

        Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արթիկ համայնքում աղբահանություն իրականացնելու համար 2020 թվականի հունվարի 15-ին պայմանագիր է կնքվել  նոր կազմակերպության՝ <<Շինարար Նարե>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության  հետ, ուստի

անվարձահատույց, համայնքում իրականացվող աղբահանության աշխատանքների համար օգտագործման տրամադրել համայնքապետարանին պատկանող թվով 205 աղբարկղերը համայնքի աղբահանության մրցույթում հաղթող ճանաչված <<Շինարար Նարե>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ մինչև նշված կազմակերպության հետ համայնքապետարանի կողմից կնքված աղբահանության պայմանագրով նախատեսնված ժամկետի ավարտը:

      Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու 9 անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՏԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՐԻԿ ՏԵՐ-ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1

(0244)5 20-21, 5 26-04

artik.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner