Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 188
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 մարտի 2020 թ.

<<ԱՐԹԻԿ ՏՈՒՖ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արթիկ համայնքի Հարավ-Արևելյան հատվածում գտնվող 56,67 հա մակերեսով հողամասը (հողամասի հատակագիծը կցվում է) հանդիսանում է Արթիկ համայնքի սեփականությունը (հիմքՀայաստանի Հանրապետության կառավարության 2006թվականի հունիսի 08-ի թիվ 1087-Ն որոշում):

2005թվականի հոկտեմբերի 01-ին Արթիկի քաղաքապետարանի և «Արթիկ-տուֆ» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) 25 (քսանհինգ) տարի ժամկետով, որով վերը նշված հողամասերը հանձնվել են «Արթիկ-տուֆ» փակ բաժնետիրական ընկերության տիրապետմանն ու օգտագործմանը՝ քարի արտադրության նպատակով: Պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով Արթիկի Նոտարական տարածքի նոտարի կողմից: Պայմանագրից ծագող իրավունքները  ստացել են պետական գրանցում, տրվել է անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայական 0046307 համարով:

2017թվականի հունվարի 10-ի թիվ ՇԴ1/0109/04/16 քաղաքացիական գործով  դատարանի վճռի հիման վրա  «Արթիկ-տուֆ» փակ բաժնետիրական ընկերությունը ճանաչվել է սնանկ: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջ ներկայացնելուց ի վեր ընկերության կողմից  պայմանագրով սահմանված վարձավճարի վճարում չի իրականացվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրի 21-րդ կետը վարձակալի կողմից երեք ամիս վարձավճարի մուծումը ուշացնելու դեպքում հնարավորություն է տալիս վարձատուին միակողմանի վաղաժամկետ լուծել  պայմանագիրը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.     Լուծել  Արթիկի համայնքապետարանի և «Արթիկ Տուֆ» փակ բաժնետիրական ընկերության  միջև 2005թվականի հոկտեմբերի 1-ին  կնքված վարձակալության պայմանագիրը:

2.    Դիմել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե պայմանագրից բխող իրավունքների պետական գրանցումը չեղարկելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner