Ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգի 28-րդ կետով և 29-րդ կետի 1-ին ենթակետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Ռուբեն Շահզադի Հովհաննիսյանին, Արևհատ Վաղարշկի Հովհաննիսյանին, Լավրենտինա Լուկաշի Հովհաննիսյանին և Ռուբեն Լյովայի Հովհաննիսյանին սեփականության իրավունքովպատկանող 30 նոյեմբերի 2004թվականիանշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականով /N 1677873/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, գյուղ Անուշավան հասցեում գտնվող 08-014-0022-0052 կադաստրային ծածկագրով տնամերձ հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, գյուղ Անուշավան 20-րդ փողոց 19 հասցեն: