Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի-ի 9-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքում բացել արտաբյուջետային հաշիվ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից քաղաքացիների սպասարկման գրասենյակ հիմնելու ծրագրի շրջանակներում դրամաշնորհ տրամադրելու համար:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության պետական լիազորված մարմնին՝ համաձայնություն տալու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքին արտաբյուջետային հաշիվ բացելու համար:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 9 անդամներ՝ |