Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 60-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Ճանապարհային տրանսպորտ բաժնի<<Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում>> (4251) հոդվածում գրված <<0 զրո>> թիվը և բառը փոխարինել <<13047820 տասներեք միլիոն քառասունյոթ հազար ութ հարյուր քսան>> թվով և բառերով;
2) Փողոցների լուսավորում բաժնի <<Էներգետիկ ծառայություններ>> (4212) հոդվածում գրված <<7000000 յոթ միլիոն>> թիվը և բառերը փոխարինել <<8200000 ութ միլիոն երկու հարյուր հազար>> թվով և բառերով:
3) Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի <<Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում>> (4252) հոդվածում գրված <<1600000 մեկ միլիոն վեց հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<1885000 մեկ միլիոն ութ հարյուր ութանասունհինգ հազար>> թվով և բառերով:
4) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բաժնի <<Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին>> (4819) հոդվածում գրված <<2505000 երկու միլիոն հինգ հարյուր հինգ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<3655000 երեք միլիոն վեց հարյուր հիսունհինգ հազար>> թվով և բառերով:
5) Սոցիալական հատուկ արտոնություններ /այլ դասերին չպատկանող/ բաժնի <<Կենցաղային և սննդի նյութեր>> (4267) հոդվածում գրված <<950000 ինը հարյուր հիսուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<3950000 երեք միլիոն ինը հարյուր հիսուն հազար>> թվով և բառերով:
6) ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ բաժնի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<93331700 իննսուներեք միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար յոթ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<74648880 յոթանասունչորս միլիոն վեց հարյուր քառասունութ հազար ութ հարյուր ութանասուն>> թվով և բառերով: |