Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 ապրիլի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՅՈՒՂ ՓՈՔՐ ՄԱՆԹԱՇ 1-ԻՆ ՓՈՂՈՑ, 3-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ 4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԱՄՎԵԼ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍԻ ՄԻՍԱԿՅԱՆԻՆ, ԱՂԱՍԻ ՍԱՄՎԵԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՄՎԵԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԻՆԵ ՍԱՄՎԵԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 8-րդ կետով, 9-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի 2023թվականի դեկտեմբերի 25-ի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2023NBSKFV ծածկագրով տեղեկանքը և Սամվել Անդրանիկի Խաչատրյանի 2024 թվականի հունվարի 17-ի N 344 դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ գյուղի 1-ին փողոց, 3-րդ փակուղի 4/1 հասցեում Սամվել Անդրանիկի Խաչատրյանին (ծնված 1956 թվականի փետրվարի 04-ին), Նարինե Սարգսի Միսակյանին (ծնված 1962 թվականի օգոստոսի 30-ին), Աղասի Սամվելի Խաչատրյանին (ծնված 1982 թվականի հոկտեմբերի 10-ին), Անդրանիկ Սամվելի Խաչատրյանին (ծնված 1983 թվականի դեկտեմբերի 06-ին) և Արմինե Սամվելի Խաչատրյանին (ծնված 1988 թվականի փետրվարի 03-ին) սեփականության իրավունքով պատկանող 0,12300հա մակերեսով, 08-115-0005-0094 կադաստրային ծածկագրով հողատարածքում ինքնակամ կառուցված 45,44քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 107,98քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական: 2.Ընդունել ի գիտություն, որ 1)Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը: 2)Շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: 3.Սահմանել, որ սեփականատերը 1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Արթիկ համայնքի բյուջեի 900205101125 հաշվին պետք է վճարի 80454(ութսուն հազար չորս հարյուր հիսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը: 2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը: 4.60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված գումարը չվճարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սամվել Անդրանիկի Խաչատրյանին, Նարինե Սարգսի Միսակյանին, Աղասի Սամվելի Խաչատրյանին, Անդրանիկ Սամվելի Խաչատրյանին և Արմինե Սամվելի Խաչատրյանին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԱՆԻԿ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՅԱՆԵ ՌԵՀԱՆՅԱՆ   Արկադի Գրիգորյան   ՏԱԹև ԱՂԱՔԱՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝932f38f3-86ee-4a64-b17a-962ca8d5ba0b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner