Այսօր: Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի 2020թ.
Արթիկի քաղաքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 39-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 39-Ն


Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և   34-րդ հոդվածների  դրույթներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

 

     1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային  մասում կատարել հետևյալ  լրացումներն ու փոփոխությունները

1)     Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից <<7 130 000 յոթ միլիոն մեկ հարյուր երեսուն հազար>> դրամ ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս

2)    <<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<19 187 900 տասնինը միլիոն մեկ հարյուր ութանասունյոթ հազար ինը հարյուր>>  թիվը և բառերը փոխարինել <<11 957 900  տասնմեկ միլիոն ինը հարյուր հիսունյոթ հազար ինը հարյուր>>  թվով և բառերով:  

3)    Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի

ա. <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> (4111) հոդվածում գրված <<73 000 000 յոթնասուներեք միլիոն >> թիվը և բառերը փոխարինել <<71 340 000  յոթանասունմեկ միլիոն երեք  հարյուր քառասուն հազար>> թվերով և բառերով:

բ. <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>> (4112) հոդվածում գրված <<0 զրո >> թիվը և բառերը փոխարինել <<1 660 000  մեկ միլիոն վեց  հարյուր վաթսուն հազար >> թվերով և բառերով:

 4) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի 

ա. <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>>(5129) հոդվածում գրված <<1 070 000 մեկ միլիոն յոթանասուն հազար>> թիվը և բառերը փոխարինել <<0 զրո>>  թվով և բառերով: 

բ. <<Հատուկ նպատակային այլ նյութեր>>(4269) հոդվածում գրված <<0 զրո>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<100 000 մեկ հարյուր հազար>> թվով և բառերով:

5) Ճանապարհային տրանսպորտ բաժնի

ա. <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> (5113) հոդվածում գրված <<9 600 000 ինը միլիոն վեց հարյուր հազար >>   թիվը և բառերը փոխարինել <<10 821 000 տասը միլիոն ութ հարյուր քսանմեկ  հազար >>  թվով և բառերով:

բ. <<Նախագծահետազոտական ծախսեր>> (5134) հոդվածում գրված <<801 000 ութ հարյուր մեկ հազար>> թիվը և բառերը փոխարինել <<250 000 երկու հարյուր հիսուն հազար>> թվով և բառերով:

6) Փողոցների լուսավորում բաժնի <<Շենքերի և շինությունների շինարարություն>> (5112) հոդվածում գրված <<7 088 800  յոթ միլիոն ութանասունութ հազար ութ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<15 288 800  տասնհինգ միլիոն երկու հարյուր ութանասունութ հազար ութ հարյուր>> թվով և բառերով:

7) Արտադպրոցական բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> (5113) հոդվածում գրված <<3 100 000 երեք միլիոն մեկ հարյուր հազար>> թիվը և բառերը փոխարինել <<2 430 000 երկու միլիոն չորս հարյուր երեսուն  հազար >> թվով և բառերով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1

(0244)5 20-21, 5 26-04

artik.shirak@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner