Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 34-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին’’ Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, ՙՙՀամայնքային ծառայության մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկիհամայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն հավելված N 1-ի:
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկիհամայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելված N 2-ի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017թվականի դեկտեմբերի 19-ի ,,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկիհամայնքապետարանի աշխատակազմի 2018թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին’’ թիվ 95-Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019թվականի հունվարի 1-ից:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 12 անդամներ՝ |