Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ենթակետով, 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի <<Շենքերի և շինությունների շինարարություն>> (5112) հոդվածում գրված <<0 զրո >> թիվը և բառերը փոխարինել <<8 880 000 ութ միլիոն ութ հարյուր ութանասուն հազար >> թվով և բառերով:
2) Ճանապարհային տրանսպորտ բաժնի <<Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում>> (5113) հոդվածում գրված <<11 068 800 տասնմեկ միլիոն վաթսունութ հազար ութ հարյուր>> թիվը և բառերը փոխարինել <<2 188 800 երկու միլիոն մեկ հարյուր ութանասունութ հազար ութ հարյուր>> թվով և բառերով: |