Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակաման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 29-ի N 1/փ-55 դրական եզրակացությունը, (կից ներկայացվում է) և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, <<Քաղաքաշինությանմասին>> օրենքի 14.3 հոդվածի 5-րդ, 12-րդ, 14-րդմասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 6-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասերի նպատակային և/կամ գործառնական նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում (Շիրակի մարզ ք. Արթիկ Շիրակացի թաղամաս) գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 1.03799 համակերեսով 08-002-0001 ծածկագրով, 0.14631հա մակերեսով 08-002-0002 ծածկագրով, բնակավայրերի բնակելի կառուցապատնան հողերը և 0.05935հա մակերեսով, 08-002-0154 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության այլ հողերը փոփոխել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ էներգետիկայի հողի`(նախատեսվում է մինչև 0.6 ՄՎտպիկային հզորությամբարևայինֆոտովոլտայինէլեկտրակայանի կառուցում) գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2.Կատարված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և տարեկան ընթացիկ հաշվառման հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: |