Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, <<Գնումների մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 58-րդ կետով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝ 1.Արթիկի համայնքապետարանի կարիքների համար բազմաֆունկցիոնալ կոմունալ ճանապարհային մեքենայի ձեռքբերման համար կազմակերպված <<ՇՄԱՔ-ԳՀԱՊՁԲ-21/8>> ծածկագրով գնման ընթացակարգը ամբողջությամբ չեղյալ համարել՝ հրավերով նախատեսված մատակարարվելիք ապրանքի մատակարարման ժամկետի փոփոխման պատճառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով հրապարակման հաջորդող օրվանից: |