Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, <<Քաղաքաշինությանմասին>> օրենքի 14.3 հոդվածի 5-րդ, 9-րդմասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի 05 մարտի 2021թվականի N 06/11.1/6462-2020 դրական եզրակացությունը (կից ներկայացվում է) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի գլխավոր հատակագծում առանձին հողամասի նպատակային և/կամ գործառնական նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում (Շիրակի մարզ քաղաք Արթիկ Բաղրամյան փողոց 40/1) գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող, Չինաշխարհիկ Մկրտիչի Նազարյանի կողմից տիրապետվող, /0.01425 համակերեսով, կադաստրային ծածկագիր 08-002-0121-0038/ բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման հողի, գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2. Կատարված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և տարեկան ընթացիկ հաշվառման հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 9 անդամներ՝ |