Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 27-ի << Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2018 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 105-Ն որոշման մեջ բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները
1) Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի <<Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում>> (4251) հոդվածում գրված <<350 000 երեք հարյուր հիսուն հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<770 000 յոթ հարյուր յոթանասուն հազար>> դրամ թվով և բառերով:
2) Ճանապարհային տրանսպորտ բաժնի
ա. << Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում >> (4251) հոդվածում գրված <<0 զրո >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<345 000 երեք հարյուր քառասունհինգ հազար>> դրամ թվով և բառերով:
բ. << Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ >> (4239) հոդվածում գրված <<0 զրո >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<150 000 մեկ հարյուր հիսուն հազար>> դրամ թվով և բառերով:
3) Համայնքի պահուստային ֆոնդի <<Պահուստային միջոցներ>> (4891) հոդվածում գրված <<20 202 900 քսան միլիոն երկու հարյուր երկուհազար ինը հարյուր >> դրամ թիվը և բառերը փոխարինել <<19 287 900 տասնինը միլիոն երկու հարյուր ութանասունյոթ հազար ինը հարյուր >> դրամ թվով և բառերով:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 8 անդամներ՝ |