Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 59-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 59-Ն


Զեկ. ԱՐՏԱԿ ՌԱՓՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի ԹԻՎ 67-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, 90-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ մասերով, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին

Ո Ր Ո Շ Ո Ի Մ    Է՝

1.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 21-ի<<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 67-Ն որոշման մեջ բյուջեի եկամտային և ծախսային  մասերում կատարել հետևյալ փոփոխությունները

1)     Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)հոդվածում գրված <<0>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<16 750 488տասնվեց միլիոն յոթ հարյուր հիսուն հազար չորս հարյուր ութանասունութ >> դրամ թվով և բառերով:

2)    Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում բաժնի

ա. <<Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>> (4111) հոդվածում գրված                           <<73 400 000 յոթանասուներեք միլիոն չորս հարյուր հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<67 995 000 վաթսունյոթ միլիոն ինը  հարյուր իննսունհինգ հազար>> դրամ թվով և բառերով:

բ. <<Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>>  (4112) հոդվածում գրված <<1 204 000 մեկ միլիոն երկու հարյուր չորս հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<6 609 000վեց միլիոն վեց հարյուր ինը հազար>> դրամ թվով և բառերով

3)    Արտաքին լուսավորության ցանցի կառուցում բաժնի

ա. <<Շենքերի և շինությունների կառուցում>> (5112) հոդվածում գրված <<0>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<14 608 488 տասնչորս միլիոն վեց հարյուր ութ հազար չորս հարյուր ութանասունութ>> դրամ թվով և բառերով:

բ. <<Այլ մեքենաներ և սարքավորումներ>> (5129) հոդվածում գրված <<0>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<2 142 000 երկու միլիոն մեկ հարյուր քառասուներկու հազար >> դրամ թվով և բառերով:

4)    Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) բաժնի <<Կապիտալ դրամաշնորհներ միջազգային կազմակերպություններին>> (4622) հոդվածում գրված <<14 240 000 տասնչորս միլիոն երկու հարյուր քառասուն հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել                    <<20 720 000 քսան միլիոն յոթ հարյուր քսան հազար >> դրամ թվով և բառերով:

5)    Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ բաժնի

ա. <<աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ>>  (4111) հոդվածում գրված <<4 752 000 չորս միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<4 968 100 չորս միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար մեկ հարյուր>> դրամ թվով և բառերով:

գ. Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ>>  (4112)  հոդվածում գրված <<216 100 երկու հարյուր տասնվեց հազար մեկ հարյուր>> դրամ թիվը և բառերը փոխարինել <<0 զրո>> դրամ թվով և բառերով:

6)   <<Պահուստային միջոցներ>>  (4891) հոդվածում գրված <<12 162 000 տասներկու միլիոն մեկ հարյուր վաթսուներկու հազար>> թիվը և բառերը փոխարինել <<5 682 000 հինգ միլիոն վեց հարյուր ութանասուներկու  հազար>> թվով և բառերով:

        Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի  ավագանու  8  անդամներ՝


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner