Այսօր: Երեքշաբթի, 19 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
11/04/2019
Մրցանակակիր Լիլիթ Մարկոսյանը

այտնի են դարձել Կանագավայի 20-րդ բիեննալեի նկարչական ցուցահանդեսի մրցանակակիրները, որոնց թվում  հայ աշակերտներ կան։ Մրցույթում հաղթող է ճանաչվել նաեւ մեր պատանի հայրենակիցը՝ Արթիկի գեղարվեստի դպրոցի սան Լիլիթ Մարկոսյանը։ Մրցույթին նա ներկայացրել էր իր <<Գիշեր>> աշխատանքը։

Դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին Արթիկի գեղարվեստի դպրոցի 37 աշակերտ ցանկություն էր հայտնել մասնակցելու 2019 թվականին Ճապոնիայում կայանալիք  Կանագավայի 20-րդ բիեննալեի մանկական նկարչական միջազգային մրցույթին:

Դպրոցի տնօրինության ջանքերով  կազմվեց եւ Էլեկտրոնային տարբերակով   ուղարկվեց մասնակցության հայտը, որն  ի ուրախություն սաների եւ մանկավարժների, հաստատվեց։ Ըստ մրցույթի պահանջների, ընտրվեցին եւ  ուղարկվեցինք երեխաների ստեղծագործությունները:

Կանագավայի 20-րդ բիեննալեի նկարչական ցուցահանդես-մրցույթի ընդհանուր նկարագիրն հետեւյալն էր՝ ցուցահանդեսին ներկայացվել էր շուրջ 27 599 աշխատանք՝ աշխարհի 92 երկրից, որոնցից միայն 350-ն է արժանացել մրցանակի: Մրցույթում ընդգրկված էին 3773 մասնակից՝  Կանագավայի պրեֆեկտուրայի 27 քաղաքներից  և բնակավայրերից,  23826 մասնակից 92 երկրներից  եւ 1 տարածաշրջանից, Եվրոպայից՝  (35 երկիր) 4025 մասնակից, Աֆրիկայից  (14 երկիր) 443 մասնակից, Ասիայից (27 երկիր եւ 1 տարածաշրջան) 18469 մասնակից, Ամերիկայից (13 երկիր) 856 մասնակից, Օվկիանիա (3 երկրներ) 33 մասնակից։ Մասնակիցների ընդհանուր թիվն էր 27599 ։

Միջազգային ցուցահանդեսի նպատակն էր նպաստել երիտասարդ ստեղծագործողների մտածողության զարգացմանը, բացահայտել շնորհալիներին, ինչպես նաև միջմշակութային կապեր ստեղծել տարբեր երկրների միջև։

Եւ ահա, 2019 թվականի մարտի վերջին հայտնի դարձան՝ ովքեր են մրցույթի հաղթողները։ Ինչպես տեղեկանում ենք  edu.am կայքից,նշված մրցույթում  Հայաստանից մրցանակների են արժանացել Երևանի Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոցի աշակերտուհի Էլեն Ավետիսյանը, Արթիկի Գեղարվեստի դպրոցի սան Լիլիթ Մարկոսյանը, Արզականի Արվեստի դպրոցի սան Մարիա Արմենակյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի գեղանկարչության խմբակի սաներ Հովսեփ Տոլբակյանը և Աննա Մկրտչյանը: «Ընտանիք» կենտրոնի սաների մասնակցությունը հեղինակավոր այս մրցույթին միջազգային հարթակում ներկայանալու առաջին փորձն էր: Նկարչական առաջին քայլերը նրանք սկսել են «Ընտանիք» կենտրոնում՝ Արթուր Մուրադյանի դասավանդած խմբակում:

«Եկեք լինենք բարեկամներ արվեստի միջոցով» թեմայի շուրջ Հովսեփ Տոլբակյանի ու Աննա Մկրտչյանի «Ուրախ ճանապարհորդություն» և «Բնության երգը» աշխատանքները, որոնցում սաներն արտահայտել են աշխարհի երեխաների հետ համերաշխ ապրելու և բարեկամանալու գաղափարը, գրավել են միջազգային ժյուրիի ուշադրությունը: 

Ճապոնիայի Կանագավա քաղաքում անցկացվող մանկական արվեստի 20-րդ միջազգային մրցույթը մեզ հետաքրքրում էր առավելապես նաեւ նրանով, որ այնտեղ մեր փոքրիկ համաքաղաքացիների աշխատանքներն էին։ Առավել եւս, որ արդյունքում մենք ունեցանք մեկ մրցանակակիր՝ Լիլիթ Մարկոսյանը։ Շնորհավորում ենք Լիլիթ Մարկոսյանին, ինչպես նաեւ  Արթիկի գեղարվեստի դպրոցի տնօրինությանը, մանկավարժներին՝ այս մրցանակի կապակցությամբ, մաղթում նորանոր ձեռքբերումներ։

artiknews.com
http://artiknews.com/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%B4%D5%B7%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9/%D5%B4%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A1%D5%AF%D5%AB%D6%80-%D5%AC%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A9-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8/?fbclid=IwAR0cafuHk_j5sHHqcHpy5yBNUmpmseK0fvCC0GwUqNBuCeUC5SToNDP_GpU

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21
artikmun@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner