Այսօր: Կիրակի, 24 Հոկտեմբերի 2021թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
20/09/2020
Գործուղում Արթիկի տարածաշրջան

Ս.թ օգոստոսի 15-ից-19-ը «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում Ծրագրի համակարգող Կ. Բզնունին, Բնապահպանական և սոցիալական երաշխիքների մասնագետ Գ. Միրզոյանը և մոնիթորինգի և գնահատման մասնագետ Ս. Անանյանը այցելեցին Շիրակի մարզի  Արթիկ, Վարդաքար, Նահապետավան և Հառիճ համայնքներ:

Այցի նպատակն էր ուսումնասիրել նշված համայնքներում ծրագրի շրջանակներում իրականացված 300 հա վարելահողերի, 15 հա խոտհարքների և 190 հա արոտների բարելավման աշխատանքների արդյունքները: Նախապես կազմվել են հարցաթերթիկներ, որոնք հնարավորություն կտան հարցումների միջոցով շահառու տնային տնտսություններից ճշտել իրականացված աշխատանքների որակը, նրանց ազդեցությունը բերքատվության, հողի որակի բարելավման վրա, ինչպես նաև պարզել աշխատանքի ընթացքում առաջացած բնապահպանական և սոցիալական ռիսկերի և կատարված աշխատանքների ազդեցությունը շահառուների սոցիալական վիճակի վրա: Փորձագետների խումբը օգոստոսի 15-ից 19-ը ուսումնասիրեց Արթիկ, Հառիճ, Նահապետավան և Վարդաքար համայնքների արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի առկա վիճակը, հանդիպեց Ծրագրում ընդգրկված բազմաթիվ  շահառուների, ովքեր իրականացնում էին բերքահավաքի, խոտհունձի աշխատանքներ, արածեցնում էին իրենց խոշոր և մանր եղջերավոր անասուններին: Հարցազրույցների և հարցաթերթիկների լրացման ընթացքում նրանց մեծամասնությունը ընդգծեց Ծրագրի կարևորությունը և օգտակարությունը: Շահառուները փաստեցին, որ հողաբարելավման աշխատանքների արդյունքում որոշակի չափով ավելացել է բերքատվության մակարդակը, բարելավվել է արոտավայրերի և խոտհարքների վիճակը, որոշակի չափով ավելացել է անասունների մթերատվությունը:

ՇՄՆ ԲԾԻԳ
https://www.epiu.am/norutyunner/%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d6%82%d5%b2%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d6%80%d5%a9%d5%ab%d5%af%d5%ab-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b7%d6%80%d5%bb%d5%a1%d5%b6/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ազատության հր. 1
(0244)5 20-21, 5 26-04
artik.shirak@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner