ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2021 թվականի N 258-Ա
ԽԱՉԱՏՈՒՐ ՆՈՐԻԿԻ ՎԱՐԱԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՍՑԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի 28-րդ, 29-րդ կետի դ) և 53-րդ կետի բ)ենթակետով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
Խաչատուր Նորիկի Վարագյանինպատկանող 20 հոկտեմբերի 2011 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականով /N 2869783/ փաստագրված Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, քաղաք Արթիկ, Շինարարների փողոց թիվ 7 բնակելի տան հասցեից առանձնացվող 0,10350 հա մակերեսով տարածքին տրամադրել Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Շինարարների փողոց 7 բնակելի տուն:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Մ. ՎԱՐԱԳՅԱՆ
13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2021թ.
Ք.Արթիկ