Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ 
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 մարտի 2020 թվականի N 82-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի

                                                                                               ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1.     ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի տարածքում 2020 թվականի մարտի 14-ին անցկացնել համաքաղաքային շաբաթօրյակ:

2.    Համաքաղաքային շաբաթօրյակի պատշաճ անցկացման նպատակով ստեղծել պատասխանատու հանձնաժողով հետևյալ կազմով.

1)     Սուրիկ Տեր-Կարապետյան-քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետի ժ/պ -հանձնաժողովի նախագահ

2)    Արտաշես Կարախանյան-քարտուղարության բաժնի պետ- հանձնաժողովի անդամ

3)    Հրանտ Ղազոյան-առևտրի,սպասարկումների և տրանսպորտի բաժնի պետ-հանձնաժողովի անդամ

4)    Սոս Ներսիսյան-կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և հանրային կապերի բաժնի գլխավոր մասնագետ- հանձնաժողովի անդամ

5)    Ստեփան Տոնոյան-չափագրող- հանձնաժողովի անդամ

6)    Արտակ Ռափյան-առևտրի,սպասարկումների և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ- հանձնաժողովի անդամ

7)    Մեսրոպ Վարագյան- ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ

8)    Ալեքսան Աբրահամյան -ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ

9)    Ղուլիջօղլյան Ռաֆիկ-ավագանու անդամ-հանձնաժողովի անդամ

3. Հանձնաժողովին` կազմել աշխատանքների կազմակերպման ծրագիր:

4.Հանձնաժողովի նախագահ՝  քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ տնտեսության բաժնի պետի ժ/պՍուրիկ Տեր-Կարապետյանին` կազմել շաբաթօրյակի քարտեզներ նշելով աշխատանքների իրականացման տեղամասերն ու ծավալները և կից ցանկով նշել կոնկրետ տարածքի համար պատասխանատու կազմակերպություններին և պատասխանատու  անձանց

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                             Մ. ՎԱՐԱԳՅԱՆ

 

09 ՄԱՐՏԻ 2020թ.  

Ք.Արթիկ