Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հարապետության օրենքի 13-րդ 7-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու կանոնակարգի 51-րդ կետը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների նախագահների և տեղակալների թեկնածությունները համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրը:
Հավելված
Արթիկ համայնքի ավագանու
«08» փետրվարի 20-ի 2022 թվականի
N 12-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
1.Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողով
1)նախագահ- Պետրոսյան Գոռ Վանյայի - <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցություն
2)նախագահի տեղակալ- Տոնոյան Արման Մանվելի-<<Ազատական>> խմբակցություն
2. Մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի հանձնաժողով
1)նախագահ-Սահակյան Հովհաննես Լյովայի-<<Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք>> խմբակցություն
2)նախագահի տեղակալ–Հովհաննիսյան Վարդուհի Սպարտակի-<<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցություն
3. Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողով
1)նախագահ- Վարդանյան Ոսկան Հովհաննեսի -<<Միասնական Արթիկ>>խմբակցություն
2)նախագահի տեղակալ-Գևորգյան Հայկ Արսենի-<<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցություն
4.Իրավական հարցերի հանձնաժողով
1)նախագահ-Աղրամանյան Արմինե Գեղամի-<<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցություն
2)նախագահի տեղակալ- Մկրտչյան Մուշեղ Թորգոմի-<<Միասնական Արթիկ>>խմբակցություն