Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 59-Ն որոշումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2020 թվականի բյուջեի սոցիալական հատուկ արտոնություններ բաժնի /այլ դասերին չպատկանող/ բաժնում նախատեսված գումարից կատարել հատկացում 1 470 000 (մեկ միլիոն չորս հարյուր յոթանասուն հազար) դրամ, որից՝
1) Հայրենական Մեծ պատերազմի մասնակից 3 վետերաններին` յուրաքանչյուրին 25000 /քսան հինգ հազար/ դրամ` համաձայն հավելված 1-ի:
2) Հրադադարից հետո Արթիկ համայնքից զոհված (մահացած) զինծառայողների 18 ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 15000 /տասնհինգ հազար/ դրամ` համաձայն հավելված 2-ի
3) Արթիկ համայնքից արցախյան ազատամարտի մարտական գործողություններին մասնակից 29 հաշմանդամ ազատամարտիկներին` յուրաքանչյուրին 15000 /տասնհինգ հազար/ դրամ` համաձայն հավելված 3-ի:
4) Արթիկ համայնքից արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների 16 ընտանիքներին` յուրաքանչյուրին 20000 /քսան հազար/ դրամ` համաձայն հավելված 4-ի:
5) Արթիկ համայնքի փնտրվող զինծառայողների 3 ընտանիքներին՝ յուրաքանչյուրին 50000 /հիսուն հազար/ դրամ՝ համաձայն հավելված 5-ի:
6) Արթիկ համայնքի անապահով բնակիչներին՝ 220000 (երկու հարյուր քսան հազար) դրամ՝ համաձայն հավելված 6-ի: