|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հոկտեմբերի 2019 թվականի N 35-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑ 9/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,002925 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Աճուրդային եղանակով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերից Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ Արթիկ համայնքի, Շինարարների փողոց 9/3 հասցեում գտնվող 0,002925 հա մակերեսով հողատարածքը` /կադաստրային ծածկագիր 08-002-0005-/ ավտոտնակ կառուցելու համար:
2. Օտարման մեկնարկային գին հաստատել 1քմ-ի համար` 2500 դրամ: |
Կողմ -8 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՎԱՐԱԳՅԱՆ ՄԵՍՐՈՊ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|