Արթիկ համայնքի ղեկավարի 2021թ.փետրվարի 23-ի թիվ 48-Ա որոշմամբ, Արթիկ համայնքի Անկախության փողոց 40/17հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող հողամասումՎահագն Լավրենտի Թադևոսյան կողմից ինքնակամ կառուցված 0.40 քմ արտաքին մակերեսով սյուներգործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 09032021-08-00/:
Գնման նախապատվության իրավունքով ընդհանուր 0.40քմ մակերեսներով սյուները և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշ 0,00750 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու գրավոր առաջարկ է կատարվել կառույցն իրականացրած անձ Վահագն Լավրենտի Թադևոսյանին:
Արթիկ համայնքի ղեկավարը ինքնակամ կառուցված շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ուղղակի վաճառքով Վահագն Լավրենտի Թադևոսյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունըներկայացրելէհամայնքիավագանուհամաձայնեցման:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1.1 մասով, 81-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արթիկի քաղաքային համայնքի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը, հաշվի առնելով, որ տարածքը չի գտնվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի Անկախության փողոց 40/17 հասցեում ինքնակամ կառուցված ընդհանուր 0.40քմ մակերեսներով սյուներըև դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0,00750 հա մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի ձևով Վահագն Լավրենտի Թադևոսյանին օտարելու Արթիկ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2.Հողատարածքի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով` 1քմ-ի համար 810 դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: