|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հոկտեմբերի 2021 թվականի N 66-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿՆՔՎԱԾ ԹԻՎ 0120-15 ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով <<Պրես Ստենդ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 13 սեպտեմբերի 2021թվականի գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ է`
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի և «ՊՐԵՍ ՍՏԵՆԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2015 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված թիվ 0120-15 պայմանագրի 2.1 կետը շարադրել հետևյալ կերպ. «Սույն պայմանագրի վարձակալական ժամկետ սահմանել 2028թվականի դեկտեմբերի 31-ը»:
2. Պայմանագրի 2.2 կետում վարձակալության վճարի չափը տարեկան 6000 (վեց հազար) դրամի փոխարեն սահմանել 12000 (տասներկու հազար) դրամ: |
Կողմ -8 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ ՌԱՖԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ ՉՈՓԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԽԻԹԱՐ ՎԱՐԱԳՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|