Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ի մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1, 2, 3-րդ մասերով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 8-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկիհամայնքապետարանի աշխատակազմի 2021 թվականի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 64-Ա և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 8-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2021 թվականի կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 65-Ա որոշումների մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Թիվ 64-Ա և թիվ 65-Ա որոշումների հավելվածների մեջ «Պաշտոնային դրույքաչափ» սյունակում նշված <<89610 (ութսունինը հազար վեց հարյուր տաս)>> թվերը և բառերը փոխարնել <<89103 (ութսունինը հազար մեկ հարյուր երեք)>> թվերով և բառերով:
2) Թիվ 65-Ա որոշման 2-րդ կետի մեջ <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողների համար նվազագույն ամսական աշխատավարձ սահմանելու մասին>> <<92617 (իննսուներկու հազար վեց հարյուր տասնյոթ)>> թիվը և բառերը փոխարինել 93290 (իննսուներեք հազար երկու հարյուր իննսուն) թվով և բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: