Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
Ո Ր Ո Շ Ո Ի Մ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 5-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկիհամայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 56-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Թիվ 56-Ա որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի <<3-րդ մասում գրված <<Համայնքային ծառայության պաշտոններ>> <<Պաշտոնային դրույքաչափ/ հազար դրամ/>> սյունակի 6-րդ տողում գրված աշխատակազմի քարտուղարի դրույքաչափը <<280.0>> թվի փոխարեն գրել <<330.0>> թիվը:
2) Թիվ 56-Ա որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի <<11-րդ մասում գրված <<Տեխնիկական սպասարկումն իրականացնող աշխատակիցներ>> <<Պաշտոնային դրույքաչափ/ հազար դրամ/>> սյունակի 40-րդ տողում գրված վարորդի պաշտոնական դրույքաչափը <<110.0>> թվի փոխարեն գրել <<130.0>> թիվը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:
Նիստին ներկա էին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանու 9 անդամներ՝