Տեղեկացնում ենք, որ 2017թ. հուլիս ամսից համայնքներում մեկնարկելու են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված <<Տարեցների հանրապետական խաղեր>>մրցաշարը: Խաղերն անցկացվելու են 4 մարզաձևերից՝ շախմատ, շաշկի, նարդի/կարճ/ և դարթս: Մասնակցել կարող են 63 տերեկանից բարձր անձինք, ովքեր ունեն բժշկի թույլտվություն: Մրցույթը եռափուլ է՝ համայնքային, մարզային և հանրապետական: Մասնակցության դիմում-հայտերը և անձնագրերի (նույնականացման քարտերի) պատճենները կարող եք ներկայացնել Արթիկի համայնքապետարան: